Ջրային փոխադրամիջոցը ոչ սթափ վարող անձը կտուգանվի. ջրային պարեկներն անցել են աշխատանքի

Սևանա լճում լողամիջոցը վարելու համար մի շարք կանոններ կան, որոնք չպահպանելու դեպքում տուգանքներ կկիրառվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սևանա լճում ջրային փոխադրամիջոցները ոճ սթափ վարելու դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։
Ե՞րբ կբացվեն Սևանա լճի նոր հանրային լողափերը. մանրամասներ
Նշենք, որ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` Գեղարքունիքի մարզում 6 հանրային լողափ է գործելու անվճար ծառայություններով` խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղներ։ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական, ջրային պարեկային ծառայություններ, գործելու են բուժկետներ։
«Քաղաքացին ցանկացած լողամիջոց ոչ սթափ վարելու կամ սթափության աստիճանը ստուգելուց խուսափելու դեպքում կտուգանվի։ Նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։ Տուգանք կարող է լինել նաև չհաշվառված կամ չգրանցված, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող, կամ առանց կողային համարանիշի լողամիջոցներ վարելու համար։ Պատասխանատվություն նախատեսվում է նաև, եթե նավավարը չունենա վարելու իրավունք»,– ասաց Վարդանյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին պահպանել օրենքով նախատեսված բոլոր կանոնները և լիճ մտնել սթափ վիճակում։
Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. նախարարությունը դիմել է կոչով