ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մինչև մրցաշարի ավարտը կարգելի ֆուտբոլիստներին հանդիպել կանանց և ընկերուհիների հետ, եթե թիմը դուրս գա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մասին հաղորդում է Bild-ը:
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը հուլիսի 5-ին Շտուտգարտում կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Հաջողության դեպքում հուլիսի 9-ին Մյունխենում գերմանացիները կիսաեզրափակիչում կխաղան ֆրանսիացիների և պորտուգալացիների դիմակայության հաղթողի հետ:
Պարբերականը հայտնում է, որ իսպանացիներին հաղթելու դեպքում ոչ մի կին չի կարողանա մտնել Գերմանիայի հավաքականի հյուրանոց: Հակառակ դեպքում, 36‑ամյա մարզչի կարծիքով, ֆուտբոլիստները բավարար ժամանակ չեն ունենա մարզվելու համար։
Ավելի վաղ ֆուտբոլիստների կանայք կարող էին պարբերաբար այցելել իրենց սիրելիներին թիմի հյուրանոցում և ժամանակ անցկացնել նրանց հետ: