Կարևորում ենք ԱՄՆ–ի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում. Փաշինյանը` Բայդենին

Փաշինյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Բայդենին մաղթել է շարունակական առաջընթաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Անկախության օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ուղերձում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացքում։
«Ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում»,– ասված է ուղերձում։
Փաշինյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված են ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
ԱՄՆ–ն ՀՀ–ի կարևոր գործընկերն է. Խաչատուրյանը շնորհավորել է Բայդենին Անկախության օրվա առթիվ
ՀՀ վարչապետն Անկախության օրվա առթիվ Բայդենին և ԱՄՆ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։