Իրանը պատրաստ է իրականացնել ՇՀԿ-ի գիտատեխնիկական համագործակցության ծրագիրը. Մոհբեր

Նախագահի պաշտոնակատարի խոսքով` Իրանը պատրաստ է համագործակցել հատկապես նորագույն բժշկական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Իրանը լիովին պատրաստ է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների՝ առաջնահերթ ուղղություններով գիտատեխնիկական համագործակցության ծրագրի իրականացմանը: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը Ղազախստանում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների նիստում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է իր լիակատար պատրաստակամության մասին՝ իրականացնելու «Կազմակերպության անդամ երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության օպերատիվ ծրագիրը առաջնահերթ ուղղություններով», հատկապես նորագույն բժշկական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտում»,- Մոհբերի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է հուլիսի 3-4-ը Աստանայում՝ «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Այսօր` հուլիսի 4-ին, Բելառուսը նույնպես դարձավ կազմակերպության անդամ: Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն, Թուրքիան և Շրի Լանկան:
ՇՀԿ երկրների անվտանգությունն առաջնահերթություն է կազմակերպության համար. Պուտին