Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Նարենդրա Մոդի
ՌԴ նախագահը և Հնդկաստանի վարչապետը միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր կքննարկեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:
Կքննարկվեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Մասկը հայտարարել է, որ սպասում է Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը