ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7–9–ը կգործուղվի Ռուսաստան։ Այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարարը Եկատերինբուրգ քաղաքում «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6–րդ նիստին։
Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին։