Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. տուժածներից 2–ը մանկահասակ երեխաներ են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. տուժել են 6 անձ, որից 2–ը մակահասակ երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 09:48-ին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1978 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Ղ., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Ա. Մ.-ն (ծնված 1992 թ.), Ե. Տ.-ն (ծնված 2020 թ.), Տ. Տ.-ն (ծնված 2022 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ. Պ.-ն (ծնված 1979 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով