«Բազմաբևեռ աշխարհն իրականություն է». ՇՀԿ առաջնորդները Աստանայում հռչակագիր են ստորագրել

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ստորագրել են 24 համատեղ փաստաթղթերից բաղկացած փաթեթ, որոնք վերաբերում են նաև տնտեսական համագործակցությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն Աստանայում պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ամփոփիչ հռչակագիրը:
«Կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը կարող է Եվրասիայում նոր անվտանգային ճարտարապետության հիմք դառնալ»,– ասվում է փաստաթղթում

Գլխավորը Աստանայի հռչակագրից

ՇՀԿ երկրները մտահոգված են պաղեստինա-իսրայելական հակամարտության իրավիճակով և կարևոր են համարում կարգավորումը պաղեստինյան հարցի արդարացի լուծման հիման վրա:
Կազմակերպությունը պահանջում է խստորեն պահպանել միջուկային զենքի չտարածման ռեժիմը։
Ահաբեկչության դեմ պայքարում անթույլատրելի են երկակի ստանդարտները, այն ոչ մի ձևով չի կարող արդարացվել:Միջազգային հանրությունը պետք է մերկացնի և մեկուսացնի ահաբեկիչներին պատսպարող երկրներին։
ՇՀԿ-ի անդամները հանդես են գալիս կենսաբանական և թունավոր զենքի մշակումն ու արտադրությունն արգելելու մասին կոնվենցիայի խստիվ պահպանման, ինչպես նաև տիեզերքը զենքից զերծ պահելու օգտին ևպահանջում ենընդունել պարտավորեցնող փաստաթուղթ։
ՇՀԿ պետությունները չեն մասնակցում ներքին գործերին միջամտելուն ուղղված և միջազգային իրավունքին հակասող որոշումների ընդունմանը։
Ընդհանուր առմամբ, Աստանայում ստորագրվել է 24 համատեղ փաստաթղթերից բաղկացած փաթեթ, ինչպես նաև ընդունվել է հայտարարություն, որը հաստատում է միավորման մասնակիցների հավատարմությունը բարիդրացիության և միասնության սկզբունքներին:

Ուրիշ ինչ են ստորագրել ՇՀԿ պետությունների ղեկավարները

Միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերով փոխգործակցության պլան,
Ներդրողների ասոցիացիայի ստեղծման մասին որոշում,
Պահպանվող տարածքների և էկոլոգիական զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման փաստաթուղթ,
Մինչև 2030թ. էներգետիկ համագործակցությանզարգացման ռազմավարություն,
Ահաբեկչության և անջատողականության հակազդման համագործակցության ծրագիր,
Մինչև 2030թ․ ՇՀԿ տնտեսական համագործակցության ռազմավարության իրականացման փաստաթուղթ,
ՇՀԿ-ի ներքին և ՇՀԿ-ի երկխոսության գործընկերների հետ համագործակցության ճանապարհային քարտեզ:

Դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում. առաջնորդների խոսքը

Ինչպես ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բազմաբևեռ աշխարհն այսօր իրականություն է դարձել․ ընդլայնվում է պետությունների շրջանակը, որոնք հանդես են գալիս արդար աշխարհակարգի օգտին, ամրապնդվում են ուժի և տնտեսական աճի նոր կենտրոնները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
«Հարգելի գործընկերներ․ ներկա պայմաններում, երբաշխարհում տեղի են ունենում սրընթաց և անշրջելի փոփոխություններ, միջազգային հարաբերություններում, անկասկած, պահանջված է ՇՀԿ-ի ակտիվ և նախաձեռնողական դիրքորոշումը», - ասել է Պուտինը:
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբեր
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն ասել է, որ ՇՀԿ-ի համատեղ բանկի ստեղծումը կարող է բարձրացնել անդամ պետությունների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցության մակարդակը:
ՇՀԿ գլխավոր քարտուղար Ճան Մին
ՇՀԿ գլխավոր քարտուղար Ճան Մինն ասելէ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական սկզբունքներն ու նպատակներն է՛լ ավելի լայն ճանաչում և տարածում են ստանում:
«Վերջին երեք տարիներին ՇՀԿ գործընկերների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է՝ անդամ պետությունների թիվը հասել է երկնիշ թվի, երկխոսության գործընկերների թիվն ավելացել է 8-ով․ այժմ «ՇՀԿ ընտանիքում» կա 26 երկիր։ Բացի այդ, գործընկերային հարաբերություններ են հաստատվել Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ», - հայտարարել է Ճան Մինը։
Նա կարևորել է նորարարական մոտեցումների կիրառմամբ ՇՀԿ-ի շրջանակներում տնտեսական համագործակցության առաջանցիկ զարգացումը, ինչը կբերի գործնական, շոշափելի օգուտներ:
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովինմասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի և Կատարի պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ՇՀԿ գլխավոր քարտուղար Ճան Մինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականին Չինաստանում ։