ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից 60 երեխա ամառային արձակուրդներին կմեկնեն Իվանովոյի մարզ՝ «Ինտերդոմ» ճամբար:
Տեղեկությունը տեղադրված է Ռուսական տան տելեգրամյան ալիքում։
Երեխաները Հայաստանի տարբեր քաղաքներում են բնակվում, մասնավորապես՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիս և Հրազդան քաղաքներում: Երեխաներին կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ: Երեխաների համար մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր:
Ճամբարում երեխաները կմնան հուլիսի 7-30-ը: