ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը։ Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում, որը նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին է հղել երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ուղղված ուղերձում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ուղերձում նշվում է, որ որ ՀՀ–ում գնահատում են նաև Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները»,– ասված է ուղերձում։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։