ԱՄՆ–ի հետ կնքված համաձայնագիրը երկարաձգվեց ևս 7 տարով. որոշում

Համաձայնագիրը կգործի մինչև 2030 թ. նոյեմբերի 24–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ևս 7 տարով երկարաձգեց զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն ուղղված` ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ. հուլիսի 24–ին Վաշինգտոնում, դրա գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել է։ Ժամկետն ավարտվել էր 2023 թ. նոյեմբերի 23–ին։ Կառավարության այսօրվա որոշմամբ համաձայնագիրը կգործի մինչև 2030 թ. նոյեմբերի 24–ը։
Կարևորում ենք ԱՄՆ–ի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում. Փաշինյանը` Բայդենին
Համաձայնագրով ԱՄՆ–ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն:
«Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ կողմերը պետք է գրավոր պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Հայկական կողմից այդ գերատեսչությունները կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
ԱՄՆ–ն ՀՀ–ի կարևոր գործընկերն է. Խաչատուրյանը շնորհավորել է Բայդենին Անկախության օրվա առթիվ