Նման դեպքերում լայն տեղ է բացվում չարաշահումների համար․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Մայիսին հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից տուժած համայնքների բնակիչներին կտրվի փոխհատուցում։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հստակեցվել է, թե որ համայնքներում ու ինչ չափով տուժած շահառուներն ինչ չափով փոխհատուցում կստանան։
Բնակարանի կամ տան կորուստի դեպքում տուժողները բնակարանի գնման վկայագիր կստանան, մասնակի տուժելու դեպքում՝ վերանորոգման գումար։
Նախագծի հիմնական զեկուցող ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ղետի գոտում հաշվառվել է վնասված 263, փլուզված 98 տուն, որոնց 1 քառ մետրի վերանորոգման համար կտրամադրվի 60 000 դրամ։ Երկրորդ գոտում գտնվող մյուս բնակարաններին, որոնք ավելի քիչ են տուժել կտրամադրվի 40 000 դրամ։
Շահառուներից դիմումները կընդունվեն հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 30–ը՝ համայնքապետարաններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ կենցաղային գույքի վնասները առանձին չեն հաշվարկվի և չեն փոխհատուցվի։ Նրա խոսքով՝ նման դեպքերում լայն տեղ է բացվում չարաշահումների համար։