Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան պատասխան է պահանջում․ Զելենսկին Թրամփին խաղաղության մասին զրույցի է հրավիրել

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ՝ քննարկելու նրա առաջարկները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում թեկնածու Դոնալդ Թրամփից պահանջել է անհապաղ ուկրաինական հակամարտությունն ավարտելու ծրագիր ներկայացնել:
Թրամփը նախկինում բազմիցս պնդել է, որ կկարողանա կարգավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ընդամենը 24 ժամում, եթե իրեն կրկին նախագահ ընտրեն:
«Եթե Թրամփը գիտի՝ ինչպես ավարտել այս պատերազմը, նա պետք է այսօր մեզ ասի այդ մասին։ Եթե Ուկրաինայի անկախության համար ռիսկեր կամ մեր պետականության կորստի սպառնալիքներ կան, մենք ուզում ենք պատրաստ լինել և իմանալ այդ մասին», - ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։
Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ՝ քննարկելու նրա առաջարկները: Նա ընդգծել է, որ Ուկրաինան ուզում է հասկանալ, թե արդյոք աջակցություն կստանա ԱՄՆ-ից նոյեմբերին կայանալիք ամերիկյան ընտրություններից հետո:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թրամփի խորհրդականները նրա վերընտրվելու դեպքում Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ պարտադրելու ծրագիր են պատրաստել՝ սպառնալով մերժման դեպքում դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունը:
Խաղաղության մասին բոլոր խոսքերը շիրմա են. Զախարովան՝ Ուկրաինայի արձագանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփի խորհրդականների ցանկացած ծրագիր պետք է հաշվի առնի ռազմաճակատում առկա իրավիճակը, և որ Մոսկվան նախքան այն գնահատելը պետք է ծանոթանա ծրագրի մանրամասներին: