ՌԴ-ն ակնկալում է, որ մինչ տարեվերջ ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր համաձայնագիր կստորագրվի

Ենթադրվում է, որ Մոնղոլիայի հետ ժամանակավոր համաձայնագիրը կտևի 3 տարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը կկնքվի մինչև տարեվերջ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Օվերչուկի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի շուրջ՝ սահմանափակ քանակությամբ ապրանքների վերաբերյալ։ Դրանք այն ապրանքախմբերն են, որոնք առաջին հերթին հետաքրքիր են Մոնղոլիայի համար՝ միս, կաշի, բուրդ, քաշմիր։ ԵԱՏՄ-ի կողմից Մոնղոլիային նաև բավականին լավ հավաքածու է առաջարկվել։
«Մենք կնայենք այդ ժամանակավոր համաձայնագիրը։ Ակնկալում ենք այն ստորագրել մինչև տարեվերջ ու հետագայում երեք տարվա ընթացքում կհետևենք, թե ինչպես են այդ հարաբերությունները կառուցվում։ Արդյունքում որոշում կկայացնենք արդեն հետագա զարգացման մասին», - ասել է Օվերչուկը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքները։
Ավելի վաղ հունիսին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել էր, որ Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը մշակվում է, բանակցային գործընթացի շրջանակում խոչընդոտներ չկան։