Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Ռադուգայի» վրա հարձակման պատճառով խախտվել է էներգոդարի էներգամատակարարման աշխատանքը

Խաթարվել է կայանի օբյեկտների բնականոն գործունեությունը, ինչպիսիք են տրանսպորտային արտադրամասը, տպարանը, արտադրատեխնոլոգիական կոմպլեկտացիայի կառավարումը, որոնք մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի «Ռադուգա» ենթակայանի վրա դրոնների հարձակման հետևանքով խախտվել է էներգամատակարարման հաստիքային սխեման։ Տեղեկությունը հայտնում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը:
Էներգոդարի արդյունաբերական գոտին գնդակոծվել է. Ռոգով
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Էներգոդարի «Ռադուգա» ենթակայանին, ԶԱԷԿ-ի ութ աշխատակիցներ տուժել են: Հաղորդվում է, որ ենթակայանում վնասվել են երկու տրանսֆորմատորները, վնասի բնույթը ճշտվում է:
«Հարձակման արդյունքում խախտվել է քաղաքի էներգամատակարարման հաստիքային սխեման», - նշված է կայանի հաղորդագրության մեջ։
ԶԱԷԿ-ի ենթակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը զգալի սպառնալիք է ստեղծել նաև Էներգոդարի կենսապահովման համար, քաղաքի մեծ մասը մնացել է առանց լույսի ու ջրի։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Էդուարդ Սենովոզը:
ՌԴ–ն ամեն ինչ կանի Կիևի քայլերը կանխելու համար. ԱԳՆ-ն՝ Էներգոդարի վրա հարձակումների մասին