ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «FlyOne Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Երևան մեկներ վաղ առավոտյան, դեռևս գտնվում է Քիշնևում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Ուղևորներով ինքնաթիռը պետք է մեկներ ժամը 07:10 - ին, սակայն թռիչքը հետաձգվում է տեխնիկական պատճառներով», - ասաց Աղաբեկյանը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը, նախնական տվյալներով, Քիշնևի օդանավակայանից կմեկնի մեկ ժամվա ընթացքում: