Մահացած զինծառայողը 20 տարեկան էր, դեպքը եղել է Վարդենիսում. մանրամասներ

Զինվորական հագուստ
Ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը, որը մահացած է հայտնաբերվել զորամասի պահպանության տեղամասում, 20 տարեկան էր, Սոթք համայնքից։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը Սոթքից։
«Տան ավագ երեխան էր, երեք եղբայր են, մեկ քույր։ Հայրը մի քանի տարի առաջ է մահացել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Սարգիսը մինչև իններորդ դասարանն է սովորել դպրոցում, ապա քոլեջ գնացել ու զորակոչվել բանակ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր բանակում։
Դեպքը եղել է Վարդենիսի զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել։
Հիշեցնենք` ՊՆ–ն այսօր հայտնեց, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: