ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամսվա վերջին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, հուլիսի վերջին կհանդիպեն Վաշինգտոնում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 24-ին պետք է ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։