ՀՀ–ն քննարկում է կենսապարարտանյութերի օգտագործման ավելացման հնարավորությունները

Կենսապարարտանյութեր
Նախարարությունը միջազգային խորհրդատվական ընկերություններից մեկի հետ քննարկում է, թե ինչ աջակցություն կարելի է առաջարկել օրգանական պարարտանյութեր արտադրողներին կամ սպառողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է, թե ինչ միջոցներով կարելի է ավելացնել օրգանական պարարտանյութերի օգտագործումը: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նրա խոսքով` ՀՀ-ում ֆերմերները ազոտական պարարտանյութերից բացի (որն ամենամատչելին է) հազվադեպ են այլ պարարտանյութեր օգտագործում։ Ֆոսֆորական և կալիումական, առավել ևս օրգանական պարարտանյութեր գյուղացիները գրեթե չեն գնում։ Այդ պատճառով նվազում է բերքատվությունը. Հայաստանում լոլիկի միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 35 տոննա, կարտոֆիլինը` 18 տոննա, մինչդեռ կարող էր շատ ավելին լինել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայ ոսկերիչների համար վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան
Խոջոյանը հայտնեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում նախարարությունը միջազգային խորհրդատվական ընկերություններից մեկի հետ քննարկումներ է անցկացրել, թե օգնության ինչ ծրագրեր կարելի է առաջարկել օրգանական պարարտանյութեր արտադրողներին կամ սպառողներին (այսինքն` ֆերմերներին): Այդ քննարկումների արդյունքները նախատեսվում է ամփոփել առաջիկայում։
Հայաստանից խնձորի և ծաղկի արտահանումը զգալիորեն աճել է. փոխնախարար