ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները մեկ երեկոյի ընթացքում 2 մեդալ նվաճեցին Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում։
67 կգ քաշային Գասպար Տերտերյանը եզրափակիչում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանի հետ: «Հայկական եզրափակիչում», որտեղ նժարը մեկ այս, մեկ այն կողմ էր թեքվում, հաղթեց Հովհաննիսյանը (4:3):
82 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը փոքր եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Խորվաթիայի ըմբիշին և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արշակ Գեղամյանը (97 կգ) փոքր եզրափակիչում 6:10 հաշվով պարտվեց լեհ մարզիկին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱ Մ20-ի բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, որը փոքր եզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր թուրք Էնես Ուլկույային: