Հայաստանում 12–ամսյա գնաճը կազմել է 0.8 %

Հայաստանում 12–ամսյա գնաճը կազմել է 0.8 %
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ սակագներն աճել են 2.7 %-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում 12–ամսյա գնաճը` 2024 թ. հունիսը 2023 թ. հունիսի նկատմամբ կազմել է 0.8 %։ Այդ մասին տեղեկությունն այսօր հրապարկել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2024 թ. հունվար–հունիսին։
Նախորդ ամսվա` մայիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.9% գնանկում:
Սպառողական գներն ամենից շատ նվազել են Վաղարշապատ քաղաքում` 1.3 %–ով, իսկ Երևանում գները նվազել են 0.9 %–ով:
Ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024-ի հունիսին
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտներում 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.7 %, իսկ 2024թ. մայիսի համեմատ՝ 2.4 % գնանկում:
Օրինակ` հնդկաձավարի գինը նվազել է 18.1 %-ով, ոլոռինը՝ 8.9 %-ով, հաճարինը՝ 8.6 %-ով, մակարոնեղենինը՝ 8.1 %-ով, ձավարինը՝ 6.5 %-ով, բլղուրինը՝ 3.8 %-ով:
Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 5.7 %-ով, թռչնամսինը՝ 5.0 %-ով, տավարի մսինը՝ 2.4 %-ով:
Ցածր գնաճային մակարդակը մեր երկրում պահպանվում է. ՀՀ ԿԲ նախագահ
Արևածաղկի բուսական յուղի գինը 12 ամսում նվազել է 14.7 %-ով, ձվի գինն ընդհակառակը` աճել է 7.6 %-ով:
Արձանագրվել նաև ալյուրի 4 %, կակաոյի՝ 2.2 %, հացի՝ 0.2 %, շաքարի և շաքարավազի` 5.6% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 7.0 %, իսկ մրգի ապրանքախմբում` 6.3% գնաճ:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա 12 ամսում գների մակարդակը նվազել է 0.2%-ով, իսկ 2024 թ. մայիսի համեմատ՝ 0.3%-ով:
Սակայն դա չի «խանգարել», որ 12 ամսում գրանցվի բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ սակագներն աճել են 2.7 %-ով: