ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի-Sputnik. Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր են ընդունել։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հռչակագիրն ընդունվել է հուլիսի 3-ին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում:
Նշվում է, որ փաստաթղթով կողմերը համաձայնել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել գործակցությունը միջազգային հարթակներում ու համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը։ Փաստաթղթի ստորագրմամբ` երկրները պայմանավորվել են նաև առաջ տանել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, կայունության և զարգացման օրակարգը:
Ընդհանուր առմամբ, հռչակագրում կա 4 հիմնական կետ ՝ ավելի քան 30 ենթակետերով։ Հռչակագրի ընդունմանը նախորդել էր Իլհամ Ալիևի հանդիպումը Սի Ծինփինի հետ։