Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը

Արամ Ազատյան
ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ են իրականացվում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. NEWS.am-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։
Ըստ ՔԿ–ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։