ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ստորագրել է աշխատանքից ազատման որոշումը»,– ասացին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 2-ին դեպարտամենտից հայտնել էին, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չէր հաստատել։
Գոռ Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։