ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում` Ավշար գյուղի վարչական տարածքում, բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 08։00-ի սահմաններում:
Բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։
Իրավապահները պարզել են, որ մեքենան վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, որը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ, չսպասելով պարեկներին, շարժվել է։