ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակի Անի Բադալյանը։
«ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Արարատ Միրզոյանն ու Իլյա Դարչիաշվիլին
© Photo : press office of MFA of RA
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում էր եղել 2022 թվականի մարտին։