Անթալիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ տուժածներ

Անթալիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
Ավտոբուսը մխրճվել է օղակաձև ճանապարհի մուտքի արգելապատնեշի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգատ շրջանում ավտոբուս է վթարի ենթարկվել, որում Ռուսաստանից և Բելառուսից մեկնած զբոսաշրջիկներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IHA գործակալությունը:
«Վաղ առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով միկրոավտոբուսը, որը պետք է ռուսաստանցի և բելառուսցի զբոսաշրջիկներին Ալանիայի հյուրանոցներից հասցներ Անթալիայի օդանավակայան, վթարի է ենթարկվել Մանավգատի օղակաձև ճանապարհի կամրջի հանգույցի մուտքի մոտ»,— ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության՝ մեքենան բախվել է բետոնե սյանը, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսի դիմային հատվածն ամբողջությամբ ջարդուփշուր է եղել։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում կարող էր լինել մոտ 20 ուղևոր՝ Ռուսաստանի 16 և Բելառուսի 4 քաղաքացի: Նրանցտեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Տուժածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան