«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Քևին Սփեյսին է։ Փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը վստահեցրել է, որ աշխարհահռչակ դերասանին հրավիրել են բացառապես մասնագիտական որակների համար։
Սփեյսիի Հայաստան գալը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։