Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Աստանայում լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ռուս-հայկական հարաբերությունների մասին` նշելով. «Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է»։
Նա ասել է, որ երկու երկրները դրական տնտեսական հարաբերություններ ունեն և հիշեցրել՝ 7 մլրդ 300 մլն դոլարի համատեղ ապրանքաշրջանառությունը։ Օվերչուկը նաև նշել է Երևանի ակտիվությունը Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։