Նոր ատոմակայանի կառուցման հարցում գնդակը ԱՄՆ դաշտում է. Արմեն Գրիգորյան

Sputnik
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արևելյան գործընկերության համաժողովում հայտարարել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է շատ առարկայական փուլ։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետ քննարկում են իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց որի առաջ շարժվել չեն կարող։ «Գնդակը Ամերիկայի դաշտում է»,- ասել է Արմեն Գրիգորյանը։