Իշխող քաղաքական ուժը մտադիր է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական պահանջից։ Գործող Սահմանադրությամբ, Ազգային ժողովում պետք է ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն և եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով այն չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ:
Մի կողմից` կայուն մեծամասնության դեպքում ընդդիմությունը շատ քիչ ազդեցություն է ունենում խոհրդրարանում և այդ պահանջի վերացումը կարող է դրական ազդել ընդդիմության դերի մեծացման հարցում։ Մյուս կողմից` ինչու հիմա։ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն այս հարցին ի պատասխան հիշեցնում է Երևանի ավագանու ոչ վաղ անցյալում կայացած ընտրությունը, որի արդյունքում քաղաքապետ դարձավ մոտ 32 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչը։