34–ամյա կինն ու նրա 5 անչափահաս երեխաներն Աշոցքից եկել են Երևան ու անհետ կորել

Վերջին անգամ նրանց տեսել են գրեթե մեկ ամիս առաջ Նորագավիթ թաղամասում։
Sputnik
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը որոնում է 34–ամյա Նվարդ Բարսեղյանին ու նրա 5 անչափահաս երեխաներին։ Հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 7-ին նրանք Շիրակի մարզի Աշոցքի շրջանից տաքսիով եկել են Երևանի Նորագավիթ թաղամաս։
Դրանից հետո հարազատների հետ կապը կորել է։