Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհ կա

Կործանման վայրը
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վրաստանի Բոլնիսի շրջանի Դիսևի գյուղում (Քվեմո Քարթլիի շրջան) վարժանքների ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Սու-25-ի կործանման հետևանքով մահացել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին:
«Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձաքննություն են անցկացնում՝ պարզելու միջադեպի պատճառները։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում զոհված օդաչուի ընտանիքին և հարազատներին», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։
ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Օսեթիայի լեռներում