Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ճանապարհային դեպարտամենտից։
Դեպարտամենտից նշում են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Այդպես էր նպատակահարմար. նախարարը` բժիշկ Դանիելյանին աշխատանքից ազատելու մասին
Առաջիկայում այս մասին կտրվի պաշտոնական մեկնաբանություն։
Նշենք, որ Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։