«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարած տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ հայտնաբերել են կեղծ ահազանգը կատարած տղամարդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու»,–նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք` այսօր` ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։ Տեղում աշխատում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները: Օդանավակայանի տարածքը սահմանազատվել էր։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել