Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. նախարարությունը դիմել է կոչով

Սևան
Սևանի տարածքում 6 հանրային լողափ է գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիս – Sputnik. «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
6 հանրային լողափում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
խաղահրապարակներ,
հանդերձարաններ,
ցնցուղարաններ,
շվաքարաններ։
«Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,– հորդորել է գերատեսչությունը։
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, պարեկային ծառայությունը ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Ջրային պարեկները և ՓԾ–ն Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության