ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, հայտնում է shamsyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները։
Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս պահին ոստիկանները դեպքի վայրում են, զուգահեռ ճշտվում է ահազանգը։ Օդանավակայանի տարածքը սահմանազատված է։