ՌԴ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի հետ

Սերգեյ Կոպիրկինը և Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներն անդրադարձել են պատմագիտության ոլորտում փոխգործակցությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, հաղորդում է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 2-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել տնօրեն Աշոտ Մելքոնյանի և մի շարք առաջատար գիտաշխատողների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են պատմագիտության ոլորտում երկկողմ փոխգործակցության հարցեր և հեռանկարներ:
ՌԴ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի հետ
ՌԴ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի հետ