ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի

Նշվում է, որ Թբիլիսի այցի ընթացքում կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում է եղել 2022 թվականի մարտին։