ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գերմանիա–Շվեյցարիա խաղին ներկա գտնվելուց հետո Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի ինքնաթիռը խախտել է իր իսկ կուսակցության («Կանաչներ») սահմանած` Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանից իրականացվող գիշերային թռիչքների արգելքը: Այս մասին հայտնում է «Bild» պարբերականը։
Մինչ այդ` հունիսի 23–ին, Անալենա Բերբոքը դիտել է Ֆրանկֆուրտում կայացած Գերմանիա–Դանիա հանդիպումը:
Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում աղմուկի կանխման արգելքը մտցվել է հենց Բերբոքի կուսակցության ջանքերով։ Բացի այդ, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախաշեմին այս արգելքը ժամանակավորապես չեղարկելու խնդրանքներին ի պատասխան կուսակցության անդամները ազգային հավաքականների խաղացողներին խորհուրդ են տվել գիշերային թռիչքների փոխարեն օգտվել գնացքներից, քանի որ խաղերի բոլոր վայրերը միմյանց հետ կապված են երկաթուղային ցանցի միջոցով:
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Բերբոքը հայտարարել է, որ հօգուտ կլիմայի պաշտպանության թռիչքների հարկումը կարճ հեռավորության վրա դրանք կդարձնի այնքան թանկ, որ դրանք կդադարեն նպատակահարմար լինել: