Էլինա Ավանեսյանը Ուիմբլդոնի իր դեբյուտում հաղթեց ուկրաինուհի Կալինինային

Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Հանդիպումն ավարտվել է 6։2, 6։3 հաշվով՝ հօգուտ ռուսի։ Հանդիպման տեւողությունը 1 ժամ 6 րոպե էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Լոնդոնի խոտածածկ կորտերում ընթացող Ուիմբլդոնի մրցաշրջանի երրորդ «Մեծ սաղավարտի» առաջին տուրում հաղթել է ուկրաինուհի Անգելինա Կալինինային։
Հանդիպումն ավարտվել է 6։2, 6։3 հաշվով՝ հօգուտ Ավանեսյանի։ Հանդիպման տեւողությունը 1 ժամ 6 րոպե էր։
Հաջորդ տուրում Ավանեսյանը կխաղա հայրենակից Լյուդմիլա Սամսոնովայի հետ (15-րդ տեղ):
Ավանեսյանը 21 տարեկան է և առաջին անգամ է դուրս եկել Ուիմբլդոնի հիմնական խաղարկություն. նա WTA-ի դասակարգման աղյուսակում 77-րդն է։ Կալինինան աշխարհի 47-րդ ռակետն է։