ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր ագրարային շուկա. Ղազախստանի գյուղնախարարություն

Նոր միավորման համար հիմք կընդունվի ղազախական փորձը. առայժմ այն ԵԱՏՄ տարածքում միակ երկիրն է, որտեղ փոխադարձ հաշվարկների համար կիրառվում են հացահատիկային ստացականներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ընդհանուր ագրարային շուկան, որը ստեղծվելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, էապես կպարզեցնի գյուղատնտեսական արտադրողների փոխհարաբերությունները, հայտնել են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունում:
Դա միավորման երկրների ֆերմերներին թույլ կտա պահեստային վկայագրի գրավով վարկ ստանալ և իրենց արտադրանքը վաճառել հեռակա կարգով։ Բացի այդ, երկրների գործարարները հասանելիություն կստանան ԵԱՏՄ երկրների պահեստային ենթակառուցվածքի մասին տեղեկություններին, այդ թվում՝ պահեստավորման տարողության, ծավալի և վայրի մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը։
ԵԱՏՄ–ն և ԵՄ–ն անհամատեղելի են. Օվերչուկը` Հայաստանի ձգտման մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկայի գործարկման ժամկետը 2025 թվականից տեղափոխել 2027 թվական: