Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն պատրաստ չէ խոսել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստաղծման մասին. Պետդեպ

Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ AFP գործակալությունը, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Կիևն իր դաշնակիցներին դրդում է Ուկրաինայի արևմուտքում ոչ թռիչքային գոտի ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ը պատրաստ չէ խոսել Ուկրաինայի մի մասի վրա հնարավոր ոչ թռիչքային գոտու ստեղծման մասին, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ այս մասին ասելու ոչինչ չկա», - ասաց նա լրագրողներին՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ իր տարածքի մի մասի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու կոչերը։
Ավելի վաղ AFP գործակալությունը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Կիևը դրդում է իր դաշնակիցներին Ուկրաինայի արևմուտքում ոչ թռիչքային գոտի ստեղծել՝ Լեհաստանում և Ռումինիայում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելով։
Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Կիևը շարունակում է բանակցությունները արևմտյան դաշնակիցների հետ, սակայն դա հեշտ որոշում չէ։
Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան ասել է, որ այդ թեման կարող է արծարծվել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։