Մեծ փորձ ունեցող արցախցիներին աշխատանքից դուրս թողնելը անհանդուրժելի է ճոխություն է պետության համար. Միքայել Համբարձումյան

Sputnik
Ազգային անվտանգության ոլորտի արցախցի մասնագետների ներուժը Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ նրանք տարիներ շարունակ գործել են հենց առաջնագծում և ունեն մեծ փորձ հատկապես Ադրբեջանի հետ աշխատելու. Sputnik Արենիայի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդամ Միքայել Համբարձումյանը
«Քաղաքացիկան անձը, որպեսզի ստանա ԱԱԾ մասնագիտական համապատասխան կրթություն, պետությունը բականանին մեծ միջոցներ է ծախսում դրա համար։ Այս պայմաններում մեծ կենսափորձ ունեցող Արցախի մեր գործընկերներին աշխատանքից դուրս թողնելն ուղղակի անհանդուրժելի է ճոխություն կլինի պետության համար»,– նկատել է ԱԱԾ նախկին ղեկավարը։
Կառավարության վերջին նիստում ընդունված օրենսդրական նախաձռնույամբ Արցախի ԱԱԾ–ի աշխատակիցներին, այդ թվում՝ ավագ սպաներին, հնարավորություն կընձեռվի աշխատել Հայաստանի ԱԱԾ-ում։ Համապատասխան նախագիծը առաջիկյում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
Փոփոխությունների էությունն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։
Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։ Ներկայացված նոր օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվել է։