Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան սկսել են Սև ծովի ականազերծման գործողությունը

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովի ականազերծման խմբի շրջանակներում Ռումինիայի և Բուլղարիայի հետ համատեղ աշխատանքի մեկնարկի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան Սև ծովի ականազերծման համատեղ գործողություն են սկսել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Թուրքիայի գլխավորած ականազերծման նախաձեռնությունն արդեն մեկնարկել է Սև ծովում:
Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովի ականազերծման խմբի շրջանակներում Ռումինիայի և Բուլղարիայի հետ համատեղ աշխատանքի մեկնարկի մասին:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը պարզաբանել է, որ այդ խմբի ստեղծումը պայմանավորված է Ուկրաինայի հակամարտության պատճառով Սև ծովում անվտանգության պայմանների վատթարացմամբ:
Նշենք, որ 2022 թվականին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Սև ծովում զգալիորեն ավելացել է ծովային ականների քանակը, ինչը վտանգ է ստեղծել նավագնացության և հատկապես շատ երկրների համար կենսական նշանակություն ունեցող հացահատիկի տեղափոխման համար։
Սև ծովի ականազերծումը տարածաշրջանի երկրների համար դարձել է առաջնային խնդիր՝ առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու և հումանիտար աղետը կանխելու համար: