ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության gov.am հարթակում։
«Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք` Պողոսյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հունիսին։ Մինչ այդ նա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։