ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,–ասաց նա։
Ըստ մամուլի տեղեկությունների` Արգիշտի Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։