ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Թուրքիայի իրավապահ մարմինները մոտ 70 մարդու են ձերբակալել, որոնք մասնակցում էին Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած անկարգություններին` երեխայի նկատմամբ բռնության մեջ կասկածվող սիրիացու ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Կիրակի օրը Կայսերիում անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները մի սիրիացու էին ձերբակալել Դանիշմենթգազիի շրջանում` կապված սիրիական ծագում ունեցող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու հետ: Երեխան հանձնվել է խնամակալության մարմիններին:
Երլիկայան հստակեցրել է, որ երեխան սիրիացի տղամարդու ազգականն է, հետաքննություն է սկսվել։
«Սակայն դրանից հետո քաղաքացիները հավաքվել են տվյալ շրջանում` ապօրինի գործելով և ցուցադրելով մարդկային արժեքներին չհամապատասխանող գործողություններ, վնասել են սիրիացիներին պատկանող տներ, ձեռնարկություններ և ավտոմեքենաներ: Իրավապահ մարմինների միջամտության արդյունքում այդ գործողությունների համար ձերբակալվել է 67 մարդ»,- հայտնել է նախարարը X սոցցանցում։
Երլիկայան անթույլատրելի է համարել այլատյացության դրսևորումները և հասարակական կարգի խախտումները: