Ինչու էր Քանյե Ուեսթը մեկնել Մոսկվա

Քանյե Ուեսթ
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հնարավոր է` ամերիկացի ռեփերը հանդես կա «Լուժնիկի» համերգասրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Մոսկվա էր մեկնել անձնական նպատակով, համերգ նախատեսված չի եղել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են T.C.I. համերգային գործակալությունից։
Ավելի վաղ T.C.I համերգային գործակալության հիմնադիր Էդուարդ Ռատնիկովնը ասել էր, որ ռեփերի հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի նա համերգով հանդես գա «Լուժնիկի» համերգասրահում։
«Նոր բան չկա ասելու, Քանյե Ուեսթը Մոսկվա էր եկել բացառապես մասնավոր այցով, որևէ համերգ, առավել ևս մարզադահլիճում, նա չի քննարկում և չի դիտարկում»,– հայտնել են գործակալությունից։
Մոսկվայից Քանյեի հեռանալուց հետո Telegram–յան ալիքներում տեղեկություն հայտնվեց, որ ռեփերն այցելել է «Լուժնիկի» և «ՎՏԲ Արենա»` համերգի համար տեղ ընտրելու, որը ենթադրաբար կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 6–ին: