ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում ամռան երկրորդ ամիսը` հուլիսը, ևս կլինի տեղումնառատ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից զգալի ավելի։ Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս»,–գրել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ անցած գիշեր Արարատի մարզում՝ Արարատ-Ուրցաձոր հատվածում, 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։